Սևանա լճից դուրս է բերվել Ուկրաինայի քաղաքացու դին

Փետրվարի 6-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել՝ ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության Օպերատիվ կառավարման կենտրոնից, որ Սևանա լճի Հայկավան գյուղի մոտակա լողափում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Ոստիկանության և փրկարար ուժերի վարչության հրշեջ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները, գյուղացիները իրենց ուժերով լողափից դուրս են բերել տղամարդու դին:

Նշվում է, որ ոստիկանությունը պարզել է, որ ջրահեղձվածը Ուկրաինայի քաղաքացի՝ 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգն էր:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատափորձաքննություն:

Աղբյուրը՝ shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728