Վերահսկիչի և գազալցակայանի տնօրենի վեճը ավարտվել է կրակոցով
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած մի միջադեպի փաստով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գործող «Ռ. Վ. Գազ» ՍՊԸ գազալցակայանում օգտագործված գազի պարտքի շուրջ հարցերի քննարկման ժամանակ նշված գազալցակայանի տնօրեն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ 32-ամյա Ռաֆայել Մխիթարյանը՝ իր մոտ եղած «Байкал» տեսակի որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել:
Նշվում է, որ պատճառը եղել է այն, որ գազի վերահսկող տեսուչը փորձել է փակել սնուցվող գազախողովակը, ինչը նյարդայնացրել է գազալցակայանի տնօրենին, ով էլ արձակել է կրակոցը: