Բաժիններ՝

Մեսսին ամեն նվաճած Ոսկե գնդակի համար 1 մլն եվրո կստանա Բարսելոնայից

«Բարսելոնան» Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրում հատուկ կետ է մտցնելու, որի շնորհիվ արգենտինացին գումար է վաստակելու յուրաքանչյուր «Ոսկե գնդակի» համար:

Մեսսին կատալոնյան ակումբի հետ նոր պայմանագիր կկնքի առաջիկա օրերի ընթացքում:  «Մարկային» հայտնի են դարձել պայմանագրի մի քանի կետերը:

Մասնավորապես, Մեսսին տարեկան կվաստակի 12 մլն եվրո, որին կարող են գումարվել մինչ 4 մլն եվրո պարգևավճարները:

Պայմանագրում կլինի նաև կետ, ըստ որի` Մեսսին 1 մլն եվրո կստանա յուրաքանչյուր նոր ստացած «Ոսկե գնդակի» համար:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս