Բաժիններ՝

Ոստիկանության հրաձիգն ու ավագ տեսուչը կանխել են 300 հազար դոլարի ոսկյա զարդերի հափշտակությունը

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով խրախուսման են արժանացել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թիվ 1 ռազմականացված ջոկատի հրաձիգ Թովմաս Գալստյանը և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ավագ տեսուչ Արթուր Նազարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 30-ին հրաձիգը ծառայություն կատարելուց է եղել Իտալիայի փողոցում, իսկ ավագ տեսուչը, ում աշխատանքային ժամը ավատված է եղել և այդ պահին եղել է քաղաքացիական հագուստով, լսել են, որ մի մարդ և մի կին օգնություն են կանչում: Ավագ տեսուչը, մոտենալով նրանց, նույն պահին կողմնորոշվում է, որ 2 հոգի նրանց մոտից հափշտակել են իրեր:

Տուժողները մատնացույց են անում, թե որ կողմ են փախել նրանք և ավագ տեսուչը սկսում է հետապնդել նրանց: Այդ պահին Իտալիայի փողոցում ծառայություն կատարելիս է լինում հրաձիգը, ով տեսնում է փախչողներին: Հրաձիգին և ավագ տեսուչին հաջողվում է նրանցից մեկին բռնել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվում է, որ տուժողները ամուսիններ են, ովքեր աշխատում են Խորենացի փողոցի վրա գործող «Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայում և այդ օրը տեղափոխելուց են եղել իրենց պատկանող մոտ 300 հազար դոլար արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` մյուս հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց աշխատանքի վայրում կան ապահով «բունկերներ», որտեղ շատ քաղաքացիներ աշխատանքից հետո թողնում են իրենց թանկարժեք իրերը: Եվ եթե ամուսինները նույնպես իրենց ոսկյա և արծաթյա զարդերը թողնեին «Ոսկու աշխարհ» շուկայի համապատասխան պահեստարանում, ապա դեպքը տեղի չէր ունենա: Եվ նրանք պետք է փառք տան Աստծուն, որ հրաձիգն ու ավագ տեսուչը կարողացել են կանխել հանցագործությունը:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս