
Լենս Արմսթրոնգի դեմ քրեական գործ չի հարուցվի

ԱՄՆ-ի դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի նկատմամբ, ով հայտնվել էր դոփինգ սկանդալի կենտրոնում և զրկվել բոլոր պաշտոնական տիտղոսներից:
2011 թվականի վերջին ԱՄՆ դատախազությունը գործ էր հարուցել Արմսթրոնգի դեմ, ով մեղադրվում էր մեքենայության մեջ: Նրա դեմ հայց էր ներկայացրելհովանավոր US Postal ընկերությունը: 2012-ի փետրվարին այս գործը կարճվել էր:
2013 թվականի հունվարին Արմսթրոնգն ինքը խոստովանել էր, որ խթանիչներ է օգտագործել: Սակայն այս խոստովանությունից հետո ամերիկյան դատախազությունը որոշել է գործ չհարուցել հեծանվորդի դեմ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը