
Ակումբներն ուզում են, որ Եվրոպա լիգայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը ՉԼ-ի ուղեգրեր ստանան

Երեքշաբթի օրը Դոհայում կայացել է ավելի քան 160 եվրոպական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր։
Հանդիպման ժամանակ հավանության է արժանացել եվրագավաթների ներկայիս ձևաչափը, սակայն կողմերն իրենց ցանկությունն են հայտնել, որ Եվրոպա լիգայի եզրափակչի մասնակից թիմերը հնարավորություն ստանան մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հավելենք, որ Դոհայում չի քննարկվել եվրոպական Սուպերլիգա ստեղծելու հարցը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը