Պորտուգալիայում Ռոնալդուին դիմավորեցին «Մեսսի, Մեսսի, Մեսսի» վանկարկումներով (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին շարունակում է հետապնդել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ուրվականը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը պետք է ընկերական հանդիպում անցկացի Էկվադորի ընտրանու հետ։
Ինչպես հայտնում է AS-ն, երբ Ռոնալդուն ժամանել է հայրենիք, այնտեղ նրան տհաճ անակնկալ է սպասել։ Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներից մեկը սկսել է բարձր վանկարկել Լիոնել Մեսսիի անունը, քանի որ, ըստ նրա, Ռոնալդուն իրեն ստորագրություն չի տվել։
Դե իսկ այդ միջադեպի մասին լրագրողներից մեկը հարց է տվել «տուժածին», որին ի պատասխան՝ Ռոնալդուն պատասխանել է. «Եթե դու կարող ես ինձ խելամիտ և հետաքրքիր հարց տալ, ապա ես կպատասխանեմ։ Սակայն ինձ մի հարցրու այդ երկրպագուի մասին։ Ես արդեն 10 տարի է, ինչ հանդես եմ գալիս ազգային հավաքականում, և այս ամենը չի կարող ստվեր գցել իմ խաղի վրա։ Ինձ համար մեծագույն պատիվ է կրել Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը