
ԲԱՏԷ-ն հաղթել է Զենիթին. Բադոյանը մասնակցել է հանդիպմանը

Բորիսովի ԲԱՏԷ-ն ընկերական հանդիպում է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:
Բելառուսական թիմը նվազագույն հաշվով հաղթել է Ռուսաստանի չեմպիոն: Հանդիպման 72-րդ րոպեին Սիվակովը դարձել է խաղի միակ գոլի հեղինակը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին, որից 2 րոպե անց գրանցվել է հաղթական գնդակը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը