
Գագիկ Ծառուկյանը լքեց ԱԺ տարածքը

168.am-ը տեղեկացրել էր, որ 2012 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված Ազգային Ժողովի աշխատանքներին այսօր առաջին անգամ մասնակցում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Մեր թղթակիցը հայտնում է, որ Ծառուկյանն ընդամենը 20 րոպե մնալով Ազգային Ժողովում` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ, ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով լքեց նիստերի դահլիճն ու խորհրդարանի տարածքը: