
Պետք է երջանիկ լինենք, որ միավոր վաստակեցինք Վալենսիայի հետ խաղում. Ալվես

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Վալենսիայի» հետ կայացած հանդիպման (1։1) մասին։
«Այո, մենք լավ չխաղացինք։ Դուք չեք կարող հաղթել, եթե գոլեր չեք խփում։ Արդարացում չունենք։ «Վալենսիան» լավ խաղ ցուցադրեց։ Պետք է երջանիկ լինենք, որ մեկ միավոր վաստակեցինք այս խաղում։
Մենք, իհարկե, մեծ առավելություն ունենք մրցաշարային աղյուսակում մեր մրցակիցների նկատմամբ, սակայն չի կարելի կորցնել զգոնությունը», – բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը