Բաժիններ՝

Ավտովթար Սյունիքի մարզում. Կա 5 վիրավոր, այդ թվում զորամասի հրետանու շտաբի պետն ու ՀՕՊ պետը

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Կապանի բնակիչներ՝ 35-ամյա Էրիկ Մուշկամբարյանի վարած ԳԱԶ 3110 մակնիշի 51 ՏՍ 947 համարանիշի և 34-ամյա Վրեժ Ավետիսյանի վարած Վազ 2121 մակնիշի 51 ԼՏ 875 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով ԳԱԶ 3110 վարորդ Է. Մուշկամբարյանը և ավտոմեքենայի ուղևորներ 33-ամյա Բենիկ Խաչատրյանը և 34-ամյա Մհեր Մկրտչյանը և Վազ 2121-ի ուղևորներ Քնարիկ Գաբրիելյանն ու Մելանյա Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում, ավագ քննիչ Հովիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հիվանդանոց տեղափոխված Բ. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես հրետանու շտաբի պետ, կոչումով մայոր է, իսկ Մհեր Մկրտչյանը նույնպես կոչումով մայոր է և աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում՝ որպես Հակաօդային պաշտպանության ծառայության պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս