Բաժիններ՝

Տղամարդը Գարեգին Նժդեհ հրապարակում փորձում էր ճաղավանդակներից իրեն ցած նետել (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին քաղաքացիների կողից ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի մի տղամարդ, բարձրացել է Գարեգին Նժդեհ Հրապարակի տարածքում գտնվող երկաթե ճաղավանդակների վրա, և սպառնում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկացրել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ուղղարկվել Երևանի հրշեջ փրկարար ծառայության աշխատակիցները, Երևանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև 1-03 ծառայության շտապ օգնության բրիգադը:

Մեկ ու կես ժամից ավել ոստիկանները փրկարարներն ու շտապ օգնության աշխատակիցները համոզում էին տղամարդուն որպեսզի չդիմի այդ քայլին, ով մերժում էր:

Սակայն, քաղաքացիներից մեկը հրապարակից բարձրաձայն ասաց «Ցավտ տանեմ, դու բեր իջի, գնանք մեր տուն, թող սաղ ստեղի հավաքվածները տենան զարմանան ու գնան իրանց տներով»: Բոլորի համար անսպասելի երիտասարդը համաձայնվեց և իջավ ճաղավանդակներից:

Հավաքվածները պատմում էին, որ տղամարդը մի քանի անգամ դիմել է նման քայլերի, իսկ բժիշկներից մեկը նշեց, որ երիտասարդին շատ ժամանակ իրենք վախենում են մոտենալ, որովհետև լեզվի տակ ածելի է դրված և այդ կերպ նույնպես սպառնում է որ իրեն կսպանի:

bb01 bb02 bb03 bb04 bb05 bb06 bb07 bb08

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս