 
                        Զեմանը քիչ առաջ պաշտոնանկ է արվել. պաշտոնական
 
                                    «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է կայացրել պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանին։ Այս որոշման համար վերջին կաթիլ է հանդիսացել «Կալյարիից» կրած պարտությունը։
Ակումբը ժամանակավորապես կգլխավորի 59-ամյա Աուրելիո Անդրեացոլին, ով աշխատել է Սպալետիի, Մոնտելայի, Լուիս Էնրիկեի և Զեմանի մարզչական շտաբում։
Այս մասին հաղորդում է «գայլերի» պաշտոնական կայքը։
Նշենք, որ հոլանդացի մասնագետ Ֆրանկ Ռայկարդը համարվում է Ռոմայի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        