Բաժիններ՝

Ավանում վերելակը նստելն արժեցել է ուղիղ 1 միլիոն դրամ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մուշեղ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. դեկտեմբերի 13-ին ժամը 15.00-ի սահմաններում, Սուրմալու տոնավաճառում իր ծանոթ ոմն Կարենից տեղեկանալով Ավան, Դուրյան թաղամասի բնակիչ Արսեն Հ.-ի կողմից արտարժույթի փոխանակմամբ զբաղվելու և նրա մոտ գումարի առկայության մասին, գումարը ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, նախապես համաձայնության գալով ոմն Կարենի, Էդոյի և Արսեն Ն.-ի հետ նույն օրը նախապես գնացել են Ավան, Դուրյան թաղամաս, Արսեն Հ.-ի բնակարանի շենքի շքամուտքի վերելակի մոտ սպասել նրա տուն վերադարձին, այնուհետև մտել վերելակ և վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ շնչահեղձության աստիճան սեղմել են վերջինիս պարանոցից, փակել բերանը և Հարությունյանի բաճկոնի ծոցագրպանից հանել խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամի կանխիկ գումար և դեպքի վայրից դիմել փախուստի:

Մուշեղ Ա.-ի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս