Իոսիֆ Կոբզոնը Գյումրիում քարոզեց Սերժ Սարգսյանին ու երգեց նրա պատվին (լուսանկարներ)

Գյումրու փողային նվագախմբին երաժշտական գործիքներ նվիրելու նպատակով այսօր Գյումրի էր ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Նա եղավ Պատվո բլուրում, ծաղիկներ դրեց ռուս զինվորների հիշատակին, այցելեց նաև Երկրաշարժի զոհերի հուշարձանին: Իսկ Գյումու քաղաքապետարանում և «Հոկտեմբեր» կինոդահլիճում բառի իսկական իմաստով Սերժ Սարգսյանի քարոզարշավն անցկացրեց`տեղական իշխանություններին բացահայտ հասկացնելով օգնել վերջինիս նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է aravot.am կայքը:

Բանը հասավ նրան, որ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ իրենք սատարում են նախագահին, և որ Գյումրին ու Շիրակի մարզը քաղաքականապես ակտիվ տեղանք է: Երաժիշտը իր հերթին քարոզը սկսեց բավականին հետաքրքիր ձևով, սկզբում խոսեց երիտասարդական խորհրդարանից`նշելով, որ երիտասարդությունը պետք է վստահի երկրի իշխանություններին, այնուհետ անցավ բուն թեմային:

Իսկ «Հոկտեմբեր» կինոդահլիճում Իոսիֆ Կոբզոնը մի քանի երգեր կատարեց, որոնցից մեկը նվիրեց Սերժ Ազատիչ Սարգսյանին: Նա ասաց, որ Հայաստանի նախագահն մեծ ուշադրություն է դարձնում մշակութային կյանքին, միչդեռ ինքը աշխատելով Պետական դումայում զգում է, որ Ռուսաստանում քիչ ուշադրություն են դարձնում ազգային ու գյուղական մշակույթին:

Նա նաև ասեց, որ վերջին անգամ նրա հետ հանդիպելիս` ասել է` կտեսնվենք քո ինաուգուրացիային: Երաժիշտը «Հոկտեմբեր» կինոդահլիճում իր կատարումներով հիացրեց ներկաներին` մեծ հաղթանակ մաղթելով Հայաստանին և վերջում երգելով «День победы» երգը: Ի դեպ, ներկաներից մեկը կատակեց, թե Կոբզոնը երգացանկը խառնել է, հենց այդ երգը պիտի նվիրեր Սերժ Սարգսյանին:

Երաժշտին մեծարեցին` նրան պարգևատրելով Գյումրու քաղաքապետի հուշամեդալով, Գյումրվա մուշուրբա նվիրելով:

11 21 5 7 9 111 12 13 14 16

Տեսանյութեր

Լրահոս