Հայրիկյանի մահափորձն իրականացնողը հայ չի՞ եղել

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իրեն ավելի լավ է զգում: Ինչպես ինքն է ասում բժիշկների սպասածից էլ լավ է: «Տառապյալ չեմ խաղա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Հայրիկյանը: Նա այսօր երկու անգամ դուրս է եկել հիվանդասենյակից, քայլել ու զրուցել միջանցքում սպասող իր համակիրների ու լրագրողների հետ: Այս մասին հաղորդում է aravot.am կայքը:

«Երբ վերքի զտիչները հանվեն, դրանից հետո նույնիսկ միանալ ձեզ հնարավոր է: Կարեւոր բաներից մեկն ասեմ, խորհելու ժամանակ կար, ինձ համար շատ ակհանյտ է, որ սա անողները ինչպես միշտ իմ դեմ չէ, որ արել, արել են բոլորիս դեմ: Բայց մի նպատակ են հետապնդում` խախտել մեր ժողովրդի, պետության ընթացակարգը, բայց ոչ հօգուտ մեզ: Թե ում վրա եմ կասկածում չեմ ասում, բայց գիտենք, ով է մեզ մեծագույն հարված հասցրածն եղել, դարեր շարունակ»:

Պարոն Հայրիկյանը գրեթե վստահ է, որ մահափորձ իրականացնողը հայ չի եղել. «Ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ այն պահին, երբ ճգնում էր, որ դադարեցնեի այդ շարժումները, գոնե մի բառ ասեր՝ արա կամ մի բան, բայց ոչ մի բառ: Ես ենթադրում եմ, որ հայ չէր: Բոլոր պետություններն էլ ունենում են այդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար: Բայց խնդրում եմ, հիշեք միշտ, սա ինձ չի վերաբերում, կրակել են ձեզնից յուրաքանչյուրի վրա: Նրանք էլ ովքեր ասում են, որ իրականում կրակոց չէր, այսինքն այնքան լավ մասնագետ էր վախեցնողը, որ կրծքավանդակից կրակում էր, փամփուշտին ուղղորդում, որ ոսկորներս չվնասելով` դուրս գա թեվիս տակից, նրանց, այդ ողորմելիներին, ուղղակի մաղթում եմ, որ իրենց կյանքում երբեք ոչ մեկ այդպես չվախեցնի: Եկել էին սպանելու եւ սպանելու ձեր ինքնորոշման իրավունքը»:

Տեսանյութեր

Լրահոս