Բաժիններ՝

Հրդեհ և թունավորում շմոլ գազից

Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության կայքը, փետրվարի 1-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիայի փողոցի 1/1/Ա շենքի թիվ 50 բնակարանում հրդեհ է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.55-ին:
Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված բնակարանում հրդեհ է բռնկվել և շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբը Ժամը 17.10-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 1951 թ. ծնված Նոնա Հ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս