«Ես նենց բաներ գիտեմ Հայրիկյանի կենսագրությունից. ընդեղ մի պրոբլեմ կա». Ա. Ադիբեկյան

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը օրեր առաջ հայտարարել էր, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի էլեկտորատի 53 տոկոսը ցանկություն ունի միանալ Եվրասիական միությանը, 20 տոկոսը՝ Եվրամիությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է ճիշտ սոցիոլոգի տեսակետը, եթե Պարույր Հայրիկյանն իր դեմ կատարած մահափորձի ետևում ռուսական գաղտնի ծառայություների է տեսնում ու միաժամանակ կարծում, որ մահափորձի պատճառը հավանաբար իր կողմից արված բավական շեշտակի դիրքորոշումն, թե՝ «այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա»:

Ի պատասխան մեր հարցին, սոցիոլոգն ասաց. «Մի բան է՝ ի՞նչ  է ասում առաջնորդը, այլ բան է՝ ի՞նչ է ուզում ընտրողը: Ձեր ասածը հիմք կունենար, եթե մենք հստակ իմանայինք, որ նա միանաշանակ ընտրվող նախագահ է, երբ իր վարկանիշը 50 տոկոսին մոտ լիներ, քարոզարշավն էլ կդառնար հաղթանակին մոտենալու միջոց: Բայց նրա առաջ գնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես նենց բաներ գիտեմ Հայրիկյանի կենսագրությունից… ընդեղ էլ պրոբլեմ կա: Կարող է հաշի՞վ են տեսել՝ ես չգիտեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728