Կարապետիչը հիասթափված է

«Պարույրի հետ կատարվածը, ես կարծում եմ, նրա համար է, որ ստեղծեն ինտրիգ, աժիոտաժ, մրցակցություն… մեծ առումով ձեռնտու չի, էլի, ասենք, կատարվածը, քանի որ պետականությանը վնաս ա, բայց ես մտածում եմ, որ աժիոտաժ ստեղծելու համար հնարավոր է` նման բան լիներ, ցույց տալու, որ մրցակցություն կա: Թե չէ Պարույր Հայրիկյանը այն թեկնածուն չէ, որ…»,- galatv.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:

Galatv.am-ը հարցրեց նաեւ, թե կատարվածից հետո Տիգրան Կարապետյանը` որպես ընդդիմադիր քաղաքական հայացքներով գործիչ, մտավախություն չունի՞, որ կարող է նման բան կրկնվել իր հետ, ինչպե՞ս է պաշտպանվելու: Տ. Կարապետյանը, իհարկե, չբացառեց, որ ամեն ինչ էլ Հայաստանում կարող է տեղի ունենալ եւ կրկնվել, միայն թե` ոչ իր հետ. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում էլ, հիասթափվել եմ: Ասեմ նաեւ, որ ես երբեւէ թիկնապահներով չեմ շրջել եւ չեմ վախենում. ինչ մարդու ճակատին գրված է, այն էլ կլինի, իմ հույսն Աստված է»,-ասաց նա:

Galatv.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728