Բաժիններ՝

Էշտոն Քաթչերը հիվանդանոց է տեղափոխվել Սթիվ Ջոբսի դիետայի պատճառով

Օրերս համացանցում է հայտնվել մի տեսահոլովակ, որը պատմում  է նկարահանվող «Ջոբս» ֆիլմի մասին: Ինչպես գրում է eg.ru  կայքը, ֆիլմը պատմում է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին: Ֆիլմի գլխավոր դերակատար, ամերիկացի դերասան Էշտոն Քաթչերը պատմել է, որ իր՝ Ջոբսի կերպարին մաքսիմալ մոտ լինելու համար որոշ ժամանակ հետևել է Ջոբսի առաջարկած մրգային դիետային: Սակայն արդյունքում Քաթչերը ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել, ուշաթափվել ու տեղափոխվել է հիվանդանոց: «Ահավոր էր: Ես ուժեղ ցավեր ունեի»,- պատմել է 34-ամյա դերասանը:

Դերասանուհի Դեմի Մուրի նախկին ընկերոջ`հիվանդանոցում հայտնվելու պատճառով ֆիլմի նկարահանումը չի տուժել: Մինչև նկարահանումները սկսելը դերասանը վերականգնվել է ու կարողացել աշխատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս