Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը միացավ Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ նաև դարձավ Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:
Հարյուրավոր պատվիրակներ ասիական, եվրոպական, մերձավորարևելյան երկրներից, քննարկումներ ու բիզնես հանդիպումներ… Այսօր Երևանում կայացել է ConFEAS 2025-ը՝ Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովը: Միջոցառմանը Կոնվերս Բանկը մասնակցում էր որպես Ոսկե հովանավոր: