Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ՏՏ գործարարների պատվիրակությանը՝ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին: Զրուցակիցները քննարկել են նշված ընկերությունների՝ Հայաստանում իրականացվող և նախատեսվող ընթացիկ ծրագրերը։