Ս․թ․ մայիսի 27-29-ը Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ամերիկյան շուկա՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի 27 նահանգներում։ Ընկերության ներկայացուցիչները մասնակցել են Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025-ին՝ բլոկչեյն ոլորտի ամենամասշտաբային իրադարձություններից մեկին, որը մեկ վայրում է միավորել Web3 պրոդուկտերը և ծառայությունները։
Ս․թ․ հունիսի 14-ին Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի հերթական տեղեկատվական հանդիպումը՝ կրիպտո փոխանակման հարթակի թարմացումների և միջազգային ձեռքբերումների թեմայով։
Ս.թ. մարտի 20-ին Future Economy Summit-ի շրջանակում Fastex-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվել է Web3 ոլորտը, անդրադարձ է կատարվել բլոկչեյն տեխնոլոգիաներին, Ֆասթեքսի պրոդուկտներին և AKNEYE բրենդին: