Սյունիքի մարզի Հեղհեր գյուղում գործում է փոքր արտադրամաս՝ ԱվանԳարդ Հեղհեր ՍՊԸ-ն։ Ընտանեկան ավանդույթներով և յուրօրինակ տեխնոլոգիայով աշխատող արտադրամասը շուրջ մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։