Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով Բանկի թվային փոխակերպման ընթացքը և ապագա զարգացումների տեսլականը։
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը որպես բանախոս հանդես է եկել «Regional Bank Executives Roundtable (CEE/SEE/Caucasus/Central Asia): Key to Success» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվել է BACEE-ի 50-րդ համաժողովի շրջանակում։