Դեմ եմ դրան։ Եվրոպայում Կոնսերվատորիան կենտրոնում է։ Վերջերս եմ դադարեցրել իմ համագործակցությունը Դրեզդենի պետական օպերային թատրոնի հետ, որը քաղաքի կենտրոնում էր՝ Կոնսերվատորիային, թանգարաններին կից։ Մենք աշխարհին տալիս ենք հազարավոր կադրեր։ Տեղանքից չի որոշվելու՝ որակ տալո՞ւ ենք, թե՞ չէ։ Եթե Կոնսերվատորիան տեղափոխեն՝ բոլորիս համար աղետ է լինելու։ Ունենք դասախոսական մեծ կազմ, ովքեր ապրում են կենտրոնում, աշխատում են նաև Օպերայում, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում և ընդամենը մեկ քայլով հասնում են այդ բոլոր օջախները։ Ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ, տեղաշարժը կարողանո՞ւմ են ապահովել։ Եվրոպայում նոր համակարգեր ստեղծում են՝ չքանդելով հինը։