Շնորհը պարգև է, նվեր Աստծո կողմից: Շնորհներ ստանում ենք նախ մեր ծննդյան, այնուհետև նաև մկրտության՝ Սուրբ մյուռոնով դրոշմվելու պահին: Յուրաքանչյուր մարդ ստանում է յուրահատուկ շնորհ՝ համապատասխան իր կարողություններին ու այն ճանապարհին, որը պետք է անցնի: Այդ նվերները չեն տրվում հենց այնպես: Աստծո կողմից տրված պարգևներն ունեն հատուկ նպատակ՝ օգուտ տալ տվյալ անձին ու հանրությանը: