Ուղղակի ինչ-որ մեկին սիրելը դեռ բավարար չէ: Պետք է մարդուն սիրես քեզնից առավել: Մայրն իր երեխաներին իրենից շատ է սիրում: Երեխաներին կերակրելու համար՝ նա սոված է մնում: Սակայն այն ուրախությունը, որ նա է զգում՝ առավել է, քան այն, որ երեխաներն են զգում: Փոքրիկները մարմավոր կերպով են սնվում, իսկ մայրը՝ հոգևոր: Նրանք սնունդի զգայական համն են առնում, այն պարագայում, երբ մայրն ուրախանում է հոգևոր ուրախությամբ: