«Հյուրասիրություն» և «օտարասիրություն» բառերը ցույց են տալիս հյուրի, օտարի հանդեպ սիրո դրսևորման երևույթը: Հյուրասիրությունն արտահայտվում է նաև սիրալիրության զգացումով, կերակուր հրամցնելով: Այստեղից էլ հյուրասիրել բայը նշանակում է մեկին ուտելիք կամ ըմպելիք տրամադրելը, նրա հետ հաց կիսելը:
Մենաստանի երեց հայր Հովսեփը հայր Թեոդորոսի մասին ասում էր, թե. «Նա ոչ միայն հիմա է մեծ, այլև՝ երբ Սկյութիայում էր: Նրա մասին ասում էին, թե այս երեք գլխավոր բաները բոլոր մարդկանցից ամենաշատն ինքն ուներ. այն է` անընչություն, կրոնավորություն և մարդկանցից խույս տալը: