Այն, որ պետությունը մտադիր է սուբիդավորման միջոցով ստանձնել բեռի մի մասը, մեծ բան չի փոխում։ Ժամանակը ցույց կտա, որ կառավարության մասնակցությունը լինելու է սիմվոլիկ և էական խնդիր չի լուծելու քաղաքացիների մեծ մասի համար։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության տվյալներով, 2022 թվականին Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճել է 23 տոկոսով և կազմել 161 մլն դոլար։
Հայաստանի տնտեսության համար անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում դրսից թելադրված արտակարգ գործոնների արդյունքում ստեղծված չափազանց նպաստավոր պայմաններում կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցվող հայտարարություններով նախադրյալներ էր ստեղծում, թե գերազանցելու է նախկին իշխանությունների ժամանակ վերջին 14-15 տարիների կտրվածքով գրանցված տնտեսական աճի ռեկորդը։ Բայց չհաջողեց։
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) հրապարակած անշարժ գույքի զարգացման ոլորտի հետազոտության համաձայն, 2022 թվականին օտարերկրացիների մասնակցությունը Թբիլիսիում տների/բնակարանների գնման գործարքներին կազմում է 8,8 տոկոս:
Ոստիկանությունը ևս նախընտրել է իր տրանսպորտային միջոցներն ապահովագրել Խաչատուր Սուքիասյանին պատկանող ապահովագրական ընկերությունում, բավական կլորիկ գումարով՝ շուրջ 40 մլն դրամով կամ գրեթե 100 հազար դոլարով։ Այդքան գումար ոստիկանությունը վճարել է 140 տրանսպորտային միջոց «Կասկո» անելու համար։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքի և նրանց հետ առնչվող բիզնես գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումները։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ դրսի շուկաների հետ աշխատող հայաստանյան տնտեսվարողների համար փոխարժեքի փոփոխության հետևանքով կորուստները տարեկան կտրվածքով կազմում են 25-30 տոկոս:
Գործակալությունն առանձնացրել է նաև Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի Դաշնության հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներվ՝ 2023 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից գնել է 1 762 տոննա (2,373 մլն դոլար) ռուսական ձեթ, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման 90 տոկոսը։
Տարին նոր է սկսվել, իսկ Կառավարությունն արդեն անցել է պետական բյուջեից գումարներն անհայտ նպատակներով «մսխելու» իր արատավոր պրակտիկային։ Կառավարությունը վերջին երկու շաբաթների ընթացքում ընդունել է թվով երեք որոշում, որոնցով պետական բյուջեից հատկացված խոշոր չափի գումարներն ուղղվելու են չգիտես ում, չգիտես ինչի համար։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ:
Միաժամանակ, 2023 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։
Snap ֆինանսավորումն արդեն հասանելի է Կոնվերս Մոբայլ հավելվածում: Այս պրոդուկտի ներդրմամբ Բանկն ընդլայնում է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը՝ զգալիորեն մեծացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունն իր հաճախորդների համար 24/7 ռեժիմով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:
Արցախում վարկերի հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ
Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն է:
Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունում շուրջ 30 տոկոս անկում կա
Սպասվում են նոր օրենսդրական փոփոխություններ. Էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս քաղաքացին կլինի ավելի պաշտպանված:
Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը հաստատել է 2023 թվականի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր որակի և չափանիշներին։ Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ներկայացնել կենսաթոշակառուների անկանխիկ առևտրի տվյալները՝ ծրագրի մեկնարկից սկսած:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։
Աղջիկ, որ երազում է և իրականացնում երազանքներ։ Արդեն 13 տարի մասնագիտությամբ թուրքագետ Արմինե Աղաջանյանը Եղեգնաձորում՝ իր հիմնած «Մոշ» ստուդիայում, ստեղծում է ձեռագործ աշխատանքներ։
Պետությունը կաջակցի գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկների. Փաշինյանը համաձայն չէ
Ինչո՞ւ է կրկնվում բյուջեից տրամադրվող գումարով իրականացվող ծրագրերը
Պետական բյուջեից 19 համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվեց 2 մլրդ, 387 մլն դրամ
Պարզապես այն Երևանի ու Թբիլիսիի միջև համագործակցային մշակույթի հերթական դրսևորումն է, հայ-վրացական հարաբերությունների ինդիկատոր:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ՀՆԱ կառուցվածքին՝ նկատելով, որ այն ևս ապացուցում է՝ աճը պայմանավորված է արտաքին ժամանակավոր գործոնով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ տնտեսական ազդեցությամբ:
ՀՀ Կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև քիչ առաջ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ Կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարությունը, Լիդիանը և Եվրասիական Զարգացման Բանկը հուշագիր են ստորագրում` ՈւՂԻՂ