Իսկ առևտրի շրջանառությունում այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 18 տոկոս:
Անցած տարի տնտեսության այս հատվածում, պաշտոնական տվյալներով, աշխատատեղերն ավելացան գրեթե 43 տոկոսով կամ 10 հազարով՝ 23 հազարից հասնելով 33 հազարի։ Չնայած ֆինանսական շուկայից թելադրված անհարմարություններին, կտրուկ աճեցին նաև աշխատավարձերը։ Անցած տարվա վերջին ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմեց 1,115 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 31 տոկոսով։
Մինչ մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական ջանքերով լարվածությունը չի թուլանում, իսկ խաղաղության դարաշրջանի հեռանկարները չեն երևում, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն պատրաստվում են Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը։ Սպասվում է, որ արդեն այս տարվա կեսերին սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։
Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների ծավալները աճել են: Ըստ թուրքական աղբյուրի՝ Վենեսուելայից Թուրքիա արտահանված ապրանքների արժեքը, որը 2019-ին կազմում էր 19.8 միլիոն, 3 տարվա ընթացքում մոտավորապես 3 անգամ շատացել է:
«Միջազգային փոխադրողների ասոցիացիայի» գործադիր խորհրդի փոխնախագահ Քադիր Չիրքինն անդրադարձել է Թուրքիայի և Չինաստանի միջև գտնվող «Միջին միջանցք»-ին:
Արտաքին գործոնների արդյունքում անցած տարի Հայաստանի տնտեսությունը բարձր աճեր արձանագրեց։ Դա թմբիրի մեջ է գցել իշխանություններին. կարծում են, թե այդ գործոնները հավերժ պահպանվելու են, ու իրենք էլ կարողանալու են հասարակության աչքին թոզ փչելով՝ հպարտանալ, որ արձանագրված աճերն իրենց «փայլուն« աշխատանքի արդյունքն են։
Համաշխարհային շուկայում վերջին ամիսներին նկատվում է էներգակիրների գների նվազում: Սա, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, իր ազդեցությունը կթողնի նաև Հայաստանի տնտեսության վրա:
Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել:
Ստոմատոլոգիան Արտյոմ Ղազարյանի կյանքի գործն է: Դրանով սկսել է զբաղվել 90-ականների վերջից, 2013թ-ին Գյումրիում փոքր տարածք է գնել և ատամնաբուժարան բացել, սկսել զարգացնել բիզնեսը, իսկ տարիներ անց հիմնել է «ՍտոմԱրթ» ստոմատոլոգիական կլինիկան:
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է Կառավարության նիստում հաստատված ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Սյունիք» հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։ Մի շարք հարցերից բացի, Ռոբերտ Ղուկասյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։
Այն, որ կոռուպցիան Հայաստանում ընդլայնվել է, հաստատում են ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցները։ Չեն թաքցնում նաև իշխանությունները։ Թեև ցանկության դեպքում էլ չեն կարող թաքցնել, որովհետև դա տեսնում են բոլորը։
Զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը ևբուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկուգործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։
Օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ասել էր, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի փետրվարին բնակելի շենքերի բնակարանների վաճառքի միջին գինը կազմել է 13 տոկոս:
Ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:
Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը մի քանի նախապայման է առաջադրել։
Կառավարությունը 913 միլիոն դրամ հատկացրել կիրակի օրը ընտրության պատրաստվող Շիրակի մարզին
168.am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական այս ծրագիրը և հատկապես նախարարի գերլավատեսական պատկերացումները ծրագրի առնչությամբ առ այն, որ «չոր նավահանգիստը» կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 3%-ը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին հիշեցրեց, որ արդեն 100 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ։
Կոնվերս Բանկում ամփոփել են Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպված կամավորական փորձառության ծրագրի արդյունքները: Մասնագիտական կողմնորոշմանը աջակցելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում Բանկի տարբեր ստորաբաժանումներում պրակտիկա են անցել և համապատասխան մասնագիտական գիտելիքներ ստացել մոտ մեկ տասնյակ դպրոցականներ:
Ընթացիկ տարվա՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ 23,9 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր։
Ժամանակին, երբ դոլարը թանկանում էր, շտապում էին բարձրացնել հանրային ծառայությունների սակագները։ Ասում էին, թե դա բացասաբար է ազդում սակագների ու ընկերությունների ֆինանսական վիճակի վրա։ Մեկ տարի է, Հայաստանում դոլարն էապես էժանացել է, նվազել է նաև դրա ազդեցությունը հանրային ծառայությունների վրա, բայց այլևս չեն մտածում սակագներն իջեցնելու մասին։
2022-ին Թուրքիայում ռուսների հետ համատեղ ընկերությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 անգամ: Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրապարակած տեղեկագրից:
Սաուդյան Արաբիայում, Թուրքիայի մասնակցությամբ բիզնես ֆորում է անցկացվել, որի ընթացքում կնքվել է առևտրային փոխգործակցության 3 պայմանագիր:
BBC-ն նշում է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ փորձագետները չեն կանխատեսում, որ 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամը կկրկնվի:
Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club-ի գործունեությունը։
Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում:
Սուրեն Պապիկյանի հայտնի բնակարանային գործարքը, որի արդյունքում պաշտպանության նախարարն անուղղակիորեն կարողացել է մի քանի ամսում 100 մլն դրամ շահել, մեծ աղմուկ է առաջացրել։ Շատերը սրանում կոռուպցիոն լուրջ ռիսկեր են տեսնում։ Հատկապես որ, գործարքի կողմերը ոչ միայն փոխկապակցված են, այլև ամեն կերպ թաքցնում են դրա մանրամասները։