Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ…
Յունիբանկի ԱՄՆ դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond ցուցակում։ Յունիբանկի 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրին ցուցակման զանգը։
Նպատակ ունենալով խթանել օնլայն առևտուրը՝ Արդշինբանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին քարտերով առցանց վճարումներ ընդունելու առավել արագ, անվտանգ և արդյունավետ տարբերակ՝ IPOS ծառայությունը։
Ամանորյա տոներին ընդառաջ Արդշինբանկն առաջարկում է ֆիզիկական անձ հաճախորդներին ներդնել գործող տոկոսադրույքից 1 տոկոսային կետով բարձր ԱՄՆ դոլարով ավանդ: Առաջարկը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:
Unibank Privé-ն արժանացել է SPEAR’S Russia Wealth Management Awards 2018 մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար:
«Ունիվերսալ բիզնես – 7%» ակցիան նախատեսված է փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար և կտևի 3 ամիս՝ մինչև 2019թ-ի մարտի 10-ը: Այն թույլ կտա իրավաբանական անձանց ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ Բանկի հաճախորդներին, ձևակերպել վարկեր` իջեցված տոկոսադրույքով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ շարունակելով հաճախորդների համար լավագույն պայմաններով վարկերի տրամադրման ռազմավարությունը` մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի Ամանորյա ակցիա իջեցված էֆեկտիվ տոկոսադրույքներով:
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ֆիզիկական անձանց համար մեկնարկել է «100 օր անտոկոս» արշավը, որի շրջանակում հաճախորդները մինչև 2019թ-ի հունվարի 31-ը ներառյալ վարկային քարտային գծերի միջոցով կարող են ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ։
Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավը։
Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով:
ԱԳԲԱ Լիզինգի նախաձեռնությամբ կայացավ Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ծրագրի շահառուների առաջին հանդիպումը, որի նպատակն է էներգախնայող նախագծերում մասնավոր հատվածի կողմից կատարվող ներդրումների խթանումը:
Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:
2018 թ. Դեկտեմբերի 6-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը եւ փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար:
Հանդիսանալով Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հովանավորը՝ Արդշինբանկը սիրով տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 6-ին և 7-ին Օպերային թատրոնում ներկայացվելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմը»՝ Պաոլո Միչիկեի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ: Ներկայացումն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» եռաչափ տեսապատկերաշարով:
Մոտենում են նախատոնական եռուզեռով լի օրեր՝ հագեցած տոնական ծախսերով, գնումներով հարազատների համար ու ընտանեկան հանգստի պլանավորմամբ:
Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածի օգտատերերին կնքել ԱՊՊԱ պայմանագրեր առավելագույնը 3-4 րոպեում:
Բիզնեսում կանանց ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության աճող միտում է: Գնալով ավելի շատ ընկերություններ են ներգրավում իրենց ղեկավար օղակում առնվազն մեկ կին: Grant Thornton-ի զեկույցի համաձայն, Հայաստանում ղեկավար պաշտոնների գրեթե մեկ երրորդը զբաղեցնում են կանայք` 32%:
Աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությունը որոշվում է կրթության որակով: Անհնար է ապահովել բարձր որակ առանց ժամանակակից համակարգչային տեխնիկայի:
Արդշինբանկը «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: Բրիտանական «The Banker» ամսագրի կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխությունը հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր, հեղինակավոր և վստահելի չափանիշը:
Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երեւանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում: Հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի եւ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղեւորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից.
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի. Գ. Տելեգինը:
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման արարողությունը: Ծրագրի կայացման գործում զգալի ավանդ ունենալու համար Արդշինբանկը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեց շնորհակալագրով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Գյումրու թիվ 4 և Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցներում բացվել են ինֆորմատիկայի ժամանակակից 2 նոր դասարան։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։
Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Յունիբանկի աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90- ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Արդշինբանկը թարմացրել է իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածը՝ այս անգամ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին ձևակերպել ԱՊՊԱ վկայագրեր առցանց տարբերակով ընդամենը մի քանի րոպեում: