«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց՝ այդ թվում սփյուռքահայերին ավանդ ներդնել Բանկում բարենպաստ պայմաններով:Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս կատարելագործել և ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-ասել են Կոնվերս Բանկում:
HSBC բանկի Հայաստանի մասնաճյուղը Հայաստանում HSBC խմբի գործունեությունը վերանայելու մասին տեղեկատվությունը շահարկում է համարում: «Մենք շահարկումներին չենք արձագանքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Գազիյանը:
HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում ՝ երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի վերաբերյալ մտավախությունների պատճառով. բանկը կարող է վաճառել կամ կրճատել իր բիզնեսը նաև Հայաստանում, Հունաստանում և Օմանում:
Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ը դեկտեմբերի 15-ը, անկանխիկ գործարքների շնորհիվ ամենաշատ «Կախարդական» միավորներ կուտակած ՄաստերՔարդ քարտապանը ընտանիքի հետ գարնանը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդում Star Wars Experience-ին մասնակցելու համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2019 թվականի արդյունքները, համաձայն որոնց ՀՀ տարածքում բանկոմատների և մասնաճյուղերի քանակով Բանկը զբաղեցնում է առաջին տեղը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը: Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում:
Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակում Քաշաթաղի Արծվաշեն գյուղ էին այցելել Բանկի աշխատակիցները: Այս տարի, զարգացնելով նախագիծը, Բանկը՝ հաճախորդների եւ աշխատակիցների հետ, ոչ միայն Ձմեռ պապ է դարձել գյուղում բնակվող 47 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները, այլեւ ֆինանսավորել է մանկական խաղահրապարակի շինարարությունը: Նախագծի շրջանակում անակնկալները շարունակական են լինելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց ապառիկ վարկավորման ակցիայի արդյունքները, որը մեկնարկել էր «Սև ուրբաթ»-ի օրը:
ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ:
Ամանորյա տոներին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական նախատոնական Cashback ակցիայով՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով անկանխիկ եղանակով գնել նվերներ, ինչպես նաև օգտվել գեղեցկության սրահների, ՍՊԱ ծառայություններից և ստանալ մինչև 50.000 դրամի չափով գումարի հետվերադարձ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով:
Կոնվերս Բանկը հանդես է եկել հետաքրքիր առաջարկով՝ Հայաստանում առաջինը իր հաճախորդներին առաջարկելով Visa Mini Fob-եր: Ի՞նչ են Visa Mini Fob-երը և ինչպիս՞ի կիրառություն ունեն: Ձեզ ենք ներկայացնում հարցեր ու պատասխաններ՝ Կոնվերս Բանկի նոր առաջարկի մասին:
Կոնվերս Բանկը ավարտել է 1 մլրդ դրամ անվանական արժեքով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Սա այս տարվա ծրագրային ազդագրի շրջանակներում իրականացվող տեղաբաշխումների երկրորդ փուլն էր:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ինքնուրույն, առանց Բանկ այցելելու և անգամ առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու, լրացնել դրամական փոխանցումներ ստանալու հայտ Բանկի պաշտոնական կայքում` online տարբերակով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Ծրագիրն իրականություն կդառնա Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ թողարկվող Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ: Խաղահրապարակը կկառուցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Ամփոփելով «Հաշվի, առ» արշավը, ԱԳԲԱ Լիզինգն ու «Ավանգարդ Մոթորս»-ն այժմ էլ ներկայացնում են ևս մեկ բացառիկ առաջարկ: Մինչև տարեվերջ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով «Ավանգարդ Մոթորս»-ի ողջ մոդելային շարքից ձեռք բերելով որևէ ավտոմեքենա, հնարավորություն կընձեռվի օգտվելու հետևյալ պայմաններից՝
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարևանությամբ ստեղծել է ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն: Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին:
Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:
Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրեցին «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն երբեք չեն ընկրկել. ամեն ինչ հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեգործական տոնավաճառ էր կազմակերպել Գլխամասային գրասենյակում՝ ի աջակցություն «Բարի մամա» հասարակական կազմակերպության:
Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի: Նրանք այստեղ այցելող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. Հունիսին, այն մշակվել է հատուկ Բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, ովքեր ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ:
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի տոնական բացումը, ինչը ևս մեկ անգամ ամրապնդեց Բանկի առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում` մասնաճյուղերի քանակով:
29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00: 00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:
«Շահավետ Ամանոր» ակցիան կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 30-ը (ներառյալ) և հաճախորդներին կընձեռնի հնարավորություն Ամանորյա անցուդարձից հետո կրկնապատկել եկամուտները:
20 տարի առաջ Սարգսյանները Գառնիում անմշակ թվացող հողերը մաքրեցին քարերից ու հիմնեցին սեփական խնձորի այգին։ Այսօր աշխատում են ամբողջ ընտանիքով՝ մեծից փոքր. այգում յուրաքանչյուրն իր գործն ունի։