«Ինտենսիվ այգիների հիմնման գաղափարը ծնվեց մոտ 4 տարի առաջ: Քանի որ ինտենսիվ այգիների մշակույթը նորություն էր մեզ համար, եւ փորձ չունեինք այդ ոլորտում, նախ հիմնեցինք մեկ հեկտար խնձորի այգի: Իսկ մեկ տարի անց որոշեցինք ընդլայնել տարածքը: Կոնվերս բանկի աջակցությամբ այսօր 1 հեկտարը դարձրել ենք 4 հեկտար: Այգին արդեն բերք է տալիս»,-ասում է սեփականատեր Նոնա Հովսեփյանը:
Ինչպե՞ս դառնալ հոգատար, ունենալ մոտիվացված թիմ, կառավարել հյուրերի բողոքներն ու ճիշտ դիրքավորել սեփական բիզնեսը։
Ամերիաբանկը Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում բացեց իր նոր`«Հրազդան» մասնաճյուղը:
Վերջերս կտրուկ աճել է հեռախոսազանգերի միջոցով բանկային խարդախությունների թիվը: ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը մշակել է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները` հաճախորդների բազայի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, ամենից հաճախ նման խարդախությունները կարող են առաջանալ բացառապես հաճախորդի անմիջական մասնակցությամբ, քանի որ վերջիններս, առանց գիտակցելու, կարող են նպաստել ինտերնետային խարդախության իրականացմանը:
«АГРОПРОДМАШ»-ը սննդարդյունաբերության նորարարությունները ներկայացնելու կարևորագույն հարթակ է: Ցուցահանդեսին մասնակցում են 739 ընկերություններ Եվրոպայի և Ասիայի 29 երկրներից:
Արևահամ Հայաստանի բարիքներն այստեղ են։ Արևով համեմված ծիրան, սալոր, դեղձ, լոլիկ, բազուկ և նույնիսկ գետնախնձոր։ «Արեգի» արտադրամասում հնարավոր է չիր ստանալ հայկական բոլոր բարիքներից. չորացնում են, վերամշակում հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենները։
Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են Arca համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:
Երեկ կայացել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել եւ Կոնվերս բանկի փորձն է ներկայացրել Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հյուրեր Արգենտինայից, Կոնվերս բանկի ղեկավարությունը, ՀՀ գործարար համայնքի եւ պետական կառույցների ներկայացուցիչներ:
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել: Համագործակցության շրջանակում Ամունդի-ԱԿԲԱ-ն իր շահույթից 10 հազար եվրո կտրամադրի Հայաստանում սոցիալական բնակարանային համակարգի ներդրման ռազմավարության հետազոտությանը:
«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:
Հատուկ ուշադրության կարժանանան արգենտինացի շատ ու շատ երիտասարդ մասնագետներ, որոնք գալիս են Հայաստան և ձգտում ինտեգրվել տեղի աշխատաշուկային: Այս նախաձեռնությունում մեր գործընկերն է «Կոնվերս բանկը». ակնկալում ենք, որ Բանկը իր ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը կունենա նաեւ Հայ-արգենտինական առեւտրի պալատի աշխատանքներում»:
Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:
ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցեցին Հայկական գործարար համաժողով 2021-ին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Պրեմիում դասի VISA Signature քարտատեսակը ճամփորդությունը ավելի շահավետ դարձնելու տարբեր հնարավորություններ է առաջարկում: Իսկ Կոնվերս բանկից ստացված այդ քարտատեսակը նաեւ հավելյալ հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես, Բանկի VISA Signature քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Մուտքի վավերացման համար քարտից կգանձվի ընդամենը 100 դրամ: Նրանք հնարավորություն ունեն նաեւ ստանալ վարկային սահմանաչափ, որը կարող են օգտագործել նաեւ ուղեւորությունների նպատակով:
«Մենք բոլորս կհիշենք այս ջերմ մթնոլորտը և հիանալի փառատոնը, որը մեզ համար կազմակերպել էր Յունիբանկը հյուրընկալ Երեւանում: Սրտանց շնորհակալ ենք Յունիբանկին ինտելեկտուալ խաղերի աջակցության համար և բանկին մաղթում ենք հետագա բարգավաճում », – ասաց փառատոնի խաղավար Պավել Զաբավսկին:
Փոքրիկ դեղնակտուցների խնամքն ամբողջությամբ ավտոմատացված է։ Թռչնաֆաբրիկայի տեխնիկական սենյակներից հնարավոր է վերահսկել բոլոր 14 թռչնանոցների արտադրական գործընթացները։
Ի՞նչ էկոլոգիական եւ սոցիալական խնդիրներ կարող է լուծել ինտենսիվ այգիների հիմնումը: Ինչպե՞ս հիմնել, որո՞նք են դրանց առավելությունները: Որո՞նք են հիմնական էկոլոգիական մարտահրավերները, որոնք ազդում են նաեւ գյուղատնտեսության վրա: Հարցերի պատասխանը ստացել ենք Կոնվերս Բանկում, որը գյուղատնտեսության ոլորտում առաջարկում է ֆինանսավորման լայն գործիքակազմ:
13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ և խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով կենսաթոշակների և պետական ծրագրերի շրջանակներում վճարումների առաջատարը Հայաստանի շուկայում, ինչպես նաև նպատակ ունենալով առավել հարմարավետ դարձնել թոշակային տարիքի հաճախորդների սպասարկումը, ապահովում է կենսաթոշակների վճարումը սեփական միջոցների հաշվին՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը, իսկ Ամանորյա տոների նախօրեին՝ կենսաթոշակառուների փոխանցումն իրականացվում է նախապես՝ դեկտեմբերի 31-ին:
Վստահելի, հուսալի, հոգատար, նորարար, նվիրված թիմ և ոգեշնչում։ Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր»։ Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500․000 հատ քանակով, որի ընդհանուր ծավալը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամ է:
Երեք տարի առաջ Ակբան սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։
Կոնվերս բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը եւ նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի, ընձեռում հավելյալ հնարավորությունները: Մասնավորապես,
Ամերիաբանկը մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 13»-ը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է 21-27 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են իրենց մասնագիտական ուղին սկսել Ամերիաբանկում, ձեռք բերել նոր հմտություններ և փորձ, դառնալ մրցունակ մասնագետներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, Mazda ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝ առաջարկելով հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով:
Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:
Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
Կոնվերս Բանկը շնորհավորում է Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ներկայացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրականացված կրթական հետաքրքիր մի նախաձեռնություն՝ Արգենտինական կենտրոնը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ: Առջևում հաջողություններով, ուրախություններով, ուսմանական հոգսերով և ջանքերով լի տարի է:
Կոնվերս բանկը հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 1-ից-նոյեմբերի 30-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումներից հաճախորդները կստանան մինչև 30 հազար դրամ Քեշբեք և կկուտակեն Կոնվերս միավորներ, իսկ ծավալային ամենաշատ անկանխիկ գնումները կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ: