«ՀՀ դեսպանություններն արդյունավետ են գործել». Էդվարդ Նալբանդյան

Անցած տարի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել էր 14.4 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97.9 % է: Ինչպես այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, խնայողությունների արդյունքում տնտեսվել է 304.8 մլն դրամ, միջազգային կազմակերպություններին պարտքը` 2 մլրդ 420 մլն 167 հազար դրամ, որը 9 տարի առաջվա համեմատ պակասել է մոտ 5 անգամ, քարոզչության համար ծախսվել է 104 հազար դոլար:

Նախարարը վստահեցրեց, թե ՀՀ դեսպանություններն արդյունավետ են գործել, իսկ թերացումների վերաբերյալ երկրի նախագահն է ընդունում համապատասխան որոշումներ:

«Եթե թերությունները հանրային քննարկման առարկա դարձնենք, կվտանգենք մեր դեսպանների գործունեությունը»,- նկատեց Է.Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս