Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր
Թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Բախումը տեղի է ունեցել Շըրնաքի Ուլուդերե շրջանում, որից հետո հիվանդանոց տեղափոխված 3 թուրք զինվորներն էլ մահացել են:
Շըրնաքի նահանգային ոստիկանությունը PKK զինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսել:
Թուրքիայի զինված ուժերը Բիթլիս նահանգի Թաթվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր կորուստներ էր գրանցել նաև հունիսի 22-ին:
Գործողությունների հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել երկու թուրք զինվոր, որոն կյանքը հիվանդանոցում փրկել չէր հաջողվել:
Թաթվանում քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են: