Օրիգինալ բաղադրատոմսեր. տորթ «Թռչնի կաթ»՝ պատրաստված սպիտակաձավարով
Բաղադրիչներ
Շերտերի համար
1. Կարագ – 130 գ
2. Շաքարավազ – 250 գ
3. Ձու – 4 հատ
4. Ալյուր – 160 գ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Կակաո – 15 գ
Կրեմի համար
1. Վանիլին – 1 թ/գ
2. Կարագ – 300 գ
3. Շաքարի փոշի – 200 գ
4. Սպիտակաձավար – 50 գ
5. Կաթ – 0.5 լ
6. Կիտրոն – 2 հատ
Շոկոլադե ջնարակի համար
1. Թթվասեր – 100 գ
2. Կակաո – 4 թ/գ
3. Շաքարավազ – 120 գ
4. Կարագ – 40 գ
Պատրաստման եղանակը
1. Հարիչի թասի մեջ լցնել 130 գ կարագ, ավելացնել 1 թ/գ վանիլին և 250 գ շաքարավազ: Հարել բարձր արագությամբ և չընդհատելով հարելը՝ հատ-հատ ավելացնել 4 ձուն:
2. Առանձին թասի մեջ լցնել 160 գ ալյուրը և 1 թ/գ փխրեցուցիչը: Լցնել ալյուրը ձվային խառնուրդի մեջ, լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Ստացված խմորը բաժանել 2 մասի: Մի մասի մեջ ավելացնել 15 գ կակաո և լավ խառնել:
4. Թխել շերտերը թխման համար նախատեսված թղթով պատված 26 մ կաղապարների մեջ 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե:
5. Քանի դեռ շերտերը թվում են, եփել սպիտակաձավարը: Սառը ջրով թրջած թասի մեջ լցնել 0.5 լ կաթ, հասցնել եռման աստիճանի և ինտենսիվ խառնելով՝ լցնել 50 գ սպիտակաձավարը:
6. Եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով մոտ 10 րոպե: Պատրաստի շիլան սառեցնել՝ մինչև սենյակային ջերմաստիճանի:
7. Թխված շերտերը հանել, սառեցնել, կիսել 2 մասի: Այսպիսով ստացվում են 2 սպիտակ և 2 շոկոլադային շերտ:
8. Պատրաստել սպիտակաձավարով կրեմը: Սառած շիլայի մեջ ավելացնել 2 կիտրոնի կեղևը և հյութը: Լավ խառնել, դնել մի կողմ:
9. Լասի մեջ լցնել 300 գ կարագ և 200 գ շաքարի փոշի, լավ հարել: Դադարեցնելով հարելը՝ 3-4 անգամից ավելացնել սպիտակաձավարի շիլայի և կիտրոնի խառնուրդը:
10. Կրեմը պատրաստ է: Սկսել տորթի հավաքելը: Առաջին շերտը պատել կրեմի 1/3 մասով:
11. Վրան դնել մյուս գույնի շերտը, պատել կրեմի 1/3 մասով: Դնել ևս մեկ շերտ, պատել մնացած կրեմով, վրան դնել վերջին շերտը և ուղարկել սառնարան:
12. Պատրաստել շոկոլադե ջնարակը: Թասի մեջ լցնել 100 գ թթվասերը, ավելացնել 20 գ կակաոն և 120 գ շաքարավազը: Խառնել:
13. Դնել կրակի վրա և անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Եռացող զանգվածի մեջ ավելացնել 20 գ կարագ: Անընդհատ խառնելով՝ եփել 3-4 րոպե:
14. Վերցնել ջնարակը կրակից, լավ խառնել, թողնել սառչի: Հանել սառնարանից տորթը և պատել խնձորի պովիդլոյի բարակ շերտով:
15. Պովիդլոյի վրայից քսել շոկոլադե ջնարակը: Կարելի է ջնարակով տորթը պատել մի քանի շերտով: Դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը