Էրդողանն ուշագնաց է եղել տոնական աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Փայիփ Էրդողանն ուշագնաց է եղել Ռամազան սրբազան ամսվա ավարտին նվիրված աղոթքի ժամանակ։ Այս մասին հունիսի 25-ին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։
Դրա տվյալներով՝ Ստամբուլի նահանգի Աթաշեհիր քաղաքի Միմարա Սինանա մզկիթում աղոթքի ժամանակ Թուրքիայի նախագահի շաքարի մակարդակը հանկարծակի բարձրացել է, և նա կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, տեղում բժիշկները նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, ինչից հետո Էրդողանի գիտակցությունը տեղն է եկել։