Բաժիններ՝

«Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարել Մորատայի վերաբերյալ

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարել «սերուցքայնինների» հարձակվող Ալվարո Մորատայի վերաբերյալ:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից մի քանի օր հետո որոշում է կայացրել ակումբային գրանցման փոփոխության մասին և չի փոխել իր դիրքորոշումը: Ֆուտբոլիստը ձգտում է մեծ խաղային պրակտիկայի և վստահ չէ, որ «Արքայական ակումբում» կստանա այն: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չէր ցանկանա բաժանվել ֆուտբոլիստից և այդ թեմայով արդեն խոսել է նրա հետ:

Նախորդ մրցաշրջանում Մորատան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 26 խաղ, որոնցից 14-ում է դաշտ դուրս եկել հիմնական կազմում: 2016-17թթ. մրցաշրջանում հարձակվողը դարձել է 15 գոլի և 4 ասիստի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս