Բաժիններ՝

Ինչպես քաղաքը մաքրվեց պարտքերից. 100 դոլարի «պարադոքսը»

Փոքր քաղաք էր այցելել մի հարուստ զբոսաշրջիկ: 100 դոլար գրավ թողնելով հյուրանոցի տիրոջ մոտ՝ նա բարձրանում է նայելու հյուրանոցի սենյակները: Հյուրանոցի տերը, առանց մեկ վայրկյան հապաղելու, վերցնում է փողը և սլանում է մսագործի մոտ` պարտքը փակելու:

Մսագործը փողը ձեռքին վազում է ֆերմերի մոտ և 100 դոլար վճարում՝ նախկինում վերցրած տավարի մսի դիմաց: Ֆերմերն այդ գումարն իր հերթին տալիս է տարածքի սեփականատիրոջը՝ որպես վարձավճար:

Սեփանատերը ուղևորվում է տեղական խանութ և փակում ապրանքների պարտքը:

Խանութի տերը արագ գնում է տեղացի մարմնավաճառուհու մոտ, ով ճգնաժամի պատճառով պարտքով էր «սպասարկել» իրեն, և վճարում է 100 դոլարը։ Աղջիկն էլ, փողը վերցնելով, վազում է նույն հյուրանոցի տիրոջ մոտ և վճարում սենյակի պարտքը , որը վարձակալել էր հաճախորդի համար:

Այդ պահին հետ է վերադառնում զբոսաշրջիկը, ասում է, որ հարմար սենյակ չի գտել, վերցնում է 100 դոլարն ու հեռանում:

Ոչ ոք ոչինչ չստացավ, բայց ամբողջ քաղաքը հիմա ապրում է առանց պարտքերի:

Ըստ Milliarderr.com-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս