Բաժիններ՝

Իրաքի վարչապետը խոստացել է Մոսուլն ազատագրել մի քանի օրվա ընթացքում

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-­Աբադին հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կհայտարարվի Մոսուլի ազատագրման մասին: Այդ մասին հաղորդում է Al Samuria հեռուստաընկերությունը:

«Դա մի քանի օրվա հարց է, մենք կհայտարարենք Մոսուլն ամբողջությամբ ազատագրելու մասին»,­- ասել է ալ­Աբադին:

Մոսուլն «Իսլամական պետություն»­-ից ազատագրելու օպերացիան շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օժանդակությամբ: Իրաքյան զինվորականները նախ ազատագրել են քաղաքի արևելյան հատվածը, այնուհետև ընթացիկ տարվա փետրվարին անցել արևմտյան հատվածի ազատագրման օպերացիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս