Բաժիններ՝

Օրիգինալ բաղադրատոմսեր. գազարից պատրաստված ջեմ

Բաղադրիչներ

1. Գազար – 1 կգ
2. Մեխակ – 6 հատ
3. Դարչինի փայտիկ – 2-3 հատ
4. Կիտրոն – 2 հատ
5. Նարինջ – 1 հատ
6. Ջուր – 900 մլ
7. Շաքարավազ – 900 գ
8. Մշկընկույզ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Գազարը քերել մանր քերիչով, նարնջի և կիտրոնի կեղևը մանրացնել, ցիտրուսային մրգերից քամել հյութը:

2. Թասի մեջ լցնել գազարը, կեղևը, շաքարավազը, ինչպես նաև լցնել հյութը, խառնել:

3. Դարչինը և մեխակը փաթաթել թանզիֆե պարկի մեջ, պարկը դնել թասի մեջ, ծածկել կափարիչով և թողնել ամբողջ գիշեր:

4. Կաթսայի մեջ ջուր լցնել, խառնել՝ մինչև շաքարավազի հալչելը, լցնել մշկընկույզը, խառնել, ցածր կրակի վրա եփել 30-40 րոպե՝ մինչև պատրաստ լինելը (անընդհատ խառնելով):

5. Պատրաստի ջեմը սառեցնել 10 րոպեի ընթացքում (պարկը հանել), լցնել բանկաների մեջ, փակել: Պահպանել կարելի է մինչև մեկ տարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս