Բաժիններ՝

Բակո Սահակյանը Բելգիայի սենատորի հետ քննարկել է խորհրդարանական կապերի հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-­ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին: Քննարկվել են Բելգիա-­Արցախ խորհրդարանական կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման համար կան խոստումնալից հիմքեր, այս համատեքստում կարեւորելով Բելգիայի եւ նրա վարչական միավորումների քաղաքական, հասարակական, գիտակրթական, մշակութային եւ այլ շրջանակների ներկայացուցիչների հաճախակի այցելություններ Արցախի Հանրապետություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս