Արտաշատի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին
ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 5-ին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 23-ի նիստի օրակարգում: Որոշման նախագիծը ներկայացնելու է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրության արդյունքում: 2017 թվականի ապրիլի 2-ին Արգամ Աբրահամյանն ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցման մասին արձանագրություն: