Բակայոկոն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Մանչեսթեր Սիթիին», որպեսզի տեղափոխվի «Չելսի»
«Մոնակոյի» կիսապաշտպան Տիեմուա Բակայոկոն կողմնորոշվել է իր ապագայի հարցում: 22-ամյա ֆուտբոլիստի պատրաստ է հեռանալ ֆրանսիական ակումբից և տեղափոխվել «Չելսի»: Բակայոկոն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջարկները:
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, «Չելսին» պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 30 մլն եվրո, սակայն «Մոնակոն» պահանջում է 40-45 մլն եվրո: Կողմերը շարունակում են բանակցությունները:
Նախորդ մրցաշրջանում Բակայոկոն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ, որոնցում խփել է 2 գնդակ և կատարել է 1 փոխանցում: Նրա պայմանագիրը «Մոնակոյի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը