Իսպանիայում մարզչին հեռացրել են 25:0 հաշվով հաղթանակի հասնելուց հետո
Ինչպես հաղորդում է El Pais-ը, Իսպանիայում «Սերրանոս» ակումբի մանկական ֆուտբոլային մարզչին հեռացրել են այն բանից հետո, երբ նրա թիմը (U11) ջախջախել է «Բենիակալապ» թիմին 25:0 հաշվով:
Հաղթած թիմի ղեկավարությունը գտել է, որ այդպիսի ջախջախիչ հաշիվը ստորացնում է մյուս թիմին և ազդում է ֆուտբոլային ոգու վրա: Ակումբում նշել են, որ մարզչին անհրաժեշտ է եղել միայն արդյունքը, ուստի որոշում է կայացվել հեռացնել նրան:
Հեռացված մարզիչը չի կիսում իր ղեկավարության տեսակետը, ընդ որում խոստովանում է, որ ինքը նպատակ չի ունեցել խփել մրցակից թիմին որքան հնարավոր է շատ գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը