Ահազանգ. ինքնասպանության փորձ Կիևյան կամրջի վրա
Հունիսի 18-ին, ժամը 00:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա մոտ 10 տարեկան երեխան տարօրինակ վարք է ցուցաբերում (պարբերաբար մոտենում է ճաղավանդակներին և հեռանում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1979 թ. ծնված Գ. Ա.-ը փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Գ. Ա.-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: