Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել է Թբիլիսիի մրցաշարի հաղթող
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը դարձել է Թբիլիսիի մրցաշարի հաղթող:
Թբիլիսիի Գրան Պրիի մրցումային վերջին օրը Չալյանը 75 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ գերազանցեց Ղազախստանի մարզիկին:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից մինչ այս մեդալակիրներ էին դարձել 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձան արծաթե մեդալակիրներ: