Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը կարկտավտանգ ամպեր է վնասազերծել

Հունիսի 6-ին, ժամը 19:16-ից մինչև ժամը 19:55-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 4 կայանքներից Լոռու մարզի Մեծ Պառնի և Միխայելովկա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 950 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հունիսի 6-ին, ժամը 16:25-ից մինչև 17:25-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքներից Արարատի մարզի Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արտաշատ, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Այգավան, Ոսկետապ, Արալեզ, Նոր Կյանք, Այգետապ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Նորաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 22843 կրակոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930