Բաժիններ՝

Արա Բաբլոյանը ցավակցել է Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին և Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

խոր ցավով տեղեկացանք Լոնդոնում տեղի ունեցած դաժան ահաբեկչական հարձակման մասին, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին անմեղ մարդիկ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով ոգու ամրություն և համբերություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

Խստագույնս դատապարտում ենք անհանդուրժողականության և ատելության վրա հիմնված ծայրահեղ դրսևորումները: Մեր համախմբված ջանքերը պետք է ուղղված լինեն պայքարելու այս սոսկալի երևույթի դեմ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս